ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը պայմանավորվել են փետրվարի 15-ին երեք ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնել` «Համաժողովրդական շարժման առաջիկա անելիքները քննարկելու և որոշելու նպատակով»: Նախապես ենթադրվում էր, որ եռյակի նիստում կորոշվեն շարժման ազդարարված հանրահավաքների ժամանակացույցն ու երթուղին, բայց գուցե նախնական որոշումը 15-ին ժամանականց լինի և եռյակը քննարկի` ի՞նչ անել ստեղծված իրավիճակում: ՀՀԿ-ն, համենայն դեպս, օպերատիվորեն երեկ գործադիր մարմնի նիստ հրավիրեց` օրակարգում ունենալով ԲՀԿ-ի հետ փոխհարաբերությունների հարցը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մինչև ապրիլի 24-ը մնաց 73 օր: